Ֆուտբոլ

Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության ամենաակնառու ֆուտբոլիստների հնգյակում

1 րոպեի ընթերցում

Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության ամենաակնառու ֆուտբոլիստների հնգյակում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է ռուսական «Պրեմիեր Լիգա»-ի հինգ լավագույն ֆուտբոլիստների ցուցակում:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sport.ru կայքը, վերջինս Մովսիսյանին ընդգրկել է նոր մեկնարկած Ռուսաստանի 2012/13 առաջնության ամենաակնառու ֆուտբոլիստների հնգյակում:

«Մովսիսյանի համար ամեն ինչ կարծես նոր չէ սկսվել: Նա շարունակում է գոլեր խփել, ինչպես նախորդ խաղաշրջանում էր: «Կրասնոդար»-ը հաղթանակներ է տոնում եւ տանը` առավելության հասնելով «Ռուբին»-ի կամ «Լոկոմոտիվի»-ի դեմ խաղերում, եւ արտագնա խաղերում: Հարձակվողը կարողանում է անվրեպ իրացնել 11 մետրանոցները: Հայազգի ֆուտբոլիստը կարողանում է երբեմնհայտնվել ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում»,- մեջբերում է պարբերականը:

Յուրա Մովսիսյանը Կրասնոդարը ներկայացնող համանուն թիմում հանդես է գալիս 2011 թվականից: Դեռեւս նոր մեկնարկած խաղաշրջանում Մովսիսյանը հասցրել է արդեն 3 գոլի հեղինակ դառնալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում