Շոու բիզնես

Հաստատվել են «Մանկական Նոր ալիք 2012»-ի հայ մասնակիցների երգերը

1 րոպեի ընթերցում

Հաստատվել են «Մանկական Նոր ալիք 2012»-ի հայ մասնակիցների երգերը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:2012-ին «Մանկական Նոր ալիք» մրցույթի հայաստանյան պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը կներկայացնի ոչ թե մեկ, այլ երկու մասնակից, եւ ոչ թե դուետով, այլ անհատ կատարմամբ:

Նախընտրական փուլում Հայաստանի ներկայացուցիչների շատ լավ ելույթներն էին «ստիպել» ժյուրիին` ընտրելու մեր երկրի միանգամից երկու մասնակցի:

Հայաստանը ներկայացնող Սոնա Գյուլխասյանը կկատարի Listen եւ «Կարոտ», իսկ Արինա Մալխասյանը` «Լուսնյակ գիշեր» եւ Chocolade երգերը: Մրցույթը կկայանա օգոստոսի 15-17-ին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի մասնակիցների պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը նշեց, որ առավոտից մինչ երեկո աղջիկները նախապատրաստվում են մրցույթին, որն անցկացվելու է Ղրիմի «Արտեկ» համերգային համալիրում

«Մանկական Նոր ալիք 2011» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացրել էր 12-ամյա Լիդուշիկը` արժանանալով իտալական «Ռաունա» հեռուստաընկերության հատուկ մրցանակին:

Օգոստոսի 10-ին տեղի կունենա վիճակահանություն, որի ընթացքում պարզ կդառնան այն համարները, որոնց ներքո աղջիկները ելույթ կունենան: Մրցույթին մասնակցելու է 16 ներկայացուցիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում