Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակը շարունակում է մոլորեցնել սեփական ժողովրդին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունները, որոնք առնչվում ենՑյուրիխի արձանագրություններին, դատարկ են եւորեւէ արժեք չունեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց թուրքագետ Լեւոն Հովսեփյանն` անդրադառանալով օգոստոսի 7-ին Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Սելջուք Ունալի այն հայտարարությանը, որ Ցյուրիխի արձանգրությունները «դադարեցվել են» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով:

«Սա հերթական անհեթեթ հայտարարությունն է Թուրքիայի կողմից, քանի որ այլեւս նոր բան չունեն ասելու եւ նախընտրում են կրկնել նախկին ասածները: Ակնհայտ է, որ նման խոսքերն արժեք չունեն, քանի որ միջազգային հանրությունն էլ հստակ պատկերացնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը տապալողը հենց թուրքական կողմն էր»,-ընդգծեց Հովսեփյանը: Նրա խոսքով` Թուրքիայի ներկայիս իշխանությունները պատրաստ չէին հարաբերությունների կարգավորմանը եւ չունեին քաղաքական կամք: «Այս ամենի տապալման միակ պատասխանատուն պաշտոնական Անկարան է: Եթե այն հայտներ որեւէ պատրաստակամություն, ամեն բան նման ընթացք չէր ունենա: Թուրքիայի այդ հայտարարություններըգուցե ունեն ներքին սպառման խնդիր, սակայն դրանց բովանդակության մասին նույնիսկ չարժե խոսել»,-նշեց թուրքագետը: Նա նկատեց, որ Անկարան սովորել է հատկապես արտաքին քաղաքականության ձախողումները վերագրել երկրորդ, երրորդ կողմերի, սակայն միակ մեղավորը հենց ինքն է, եւ պատճառները պետք է իրենց մեջ փնտրել:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը վերջին շրջանում Twitter-ում քաղաքացիների ուղղած հարցերին պատասխանում կրկին ստել է հայ-թուրքական արձանագրությունների հարցում:Թուրքական TRT հեռուստաալիքը օգոստոսի 7-ին հեռարձակել է Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Սելջուք Ունալի հայտարարությունը, թե Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու վերաբերյալ 2009թ-ի հոկտեմբերի 9-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրություններն, իբր, կյանքի չեն կոչվում, քանի որ դրանց վավերացման գործընթացը Հայաստանում «դադարեցվել» է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` 2010 թ-ի ապրիլի 22-ի հրամանագրով:

Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակըմոլորեցրել է սեփական ժողովրդին` նշելով, թե «թեեւ Հայաստանը Թուրքիայի հետ ամբողջությամբ փակել է երկխոսության բոլոր ուղիները, այդուհանդերձ, Անկարան վճռական է` նորմալացման գործընթացն առաջ տանելու»:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին