Շոու բիզնես

Ջենիֆեր Լոպեսն իր նախկին վարորդ Հակոբ Մանուկյանին դատի է տվել

1 րոպեի ընթերցում

Ջենիֆեր Լոպեսն իր նախկին վարորդ Հակոբ Մանուկյանին դատի է տվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը դատի է տվել իր նախկին վարորդ Հակոբ Մանուկյանին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Dawn com-ը, երգչուհին նախկին վարորդին մեղադրում է շանտաժի մեջ` հայտնելով, որ Մանուկյանն իրենից պահանջում է 2.8 մլն դոլար` մեքենայում պատահաբար լսած զրույցը չբարձրաձայնելու համար:

Ավելի վաղ, Հակոբ Մանուկյանը ինքն էր փորձել դատի տալ Լոպեսին եւ նրա մենեջեր Բեննի Մեդինային: Մանուկյանը պնդել էր, որ Մեդինան քննադատել է իր արտաքին տեսքը եւ անգլերենի իմացությունը, իսկ երգչուհուն մեղադրել է աշխատանքից ստիպողաբար հեռացման եւ աշխատանքային պայմանագրի խախտման մեջ:

Փոփ աստղը Մանուկյանի դեմ պատասխան հայց է ներկայացրել: Հայցաչափը կազմում է 20 մլն դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում