Ֆուտբոլ

Մխիթարյանը գլխավորում է Ուկրաինայի առաջնության ռմբարկուների ցուցակը

2 րոպեի ընթերցում

Մխիթարյանը գլխավորում է Ուկրաինայի առաջնության ռմբարկուների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Հենրիկ Մխիթարյանն Ուկրաինային առաջնության 4-րդ տուրում դարձավ դուբլի հեղինակ եւ գլխավորում է մրցաշրջանի ռմբարկուների ցուցակը:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Դոնեցկը ներկայացնող «Շախտյոր»-ը, արտագնա խաղում չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Վոլինիի» դարպասը: Հենրիկ Մխիթարյանին հաջողվեց դուբլի հեղինակ դառնալ: Այս հանդիպումից հետո կիսապաշտպանն իր «հեղինակած» գոլերի քանակը հասցրեց հինգի եւ այժմ միայնակ գլխավորում է Ուկրաինայի առաջնության ռմբարկուների ցուցակը:

Խաղից հետո Մխիթարյանը փոքր հարցազրույց է տվել «Շախտյոր»-ի պաշտոնական կայքին. «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ.

-Հենրիխ, դու միշտ ասում ես, որ քեզ համար առաջին տեղում ակումբն է: Դրա հետ մեկտեղ արդեն հինգ անգամ առանձնացել ես թիմից (5 գոլի հեղինակ է դարձել):

-Միշտ էլ հաղթում կամ պարտվում է ակումբը: Սա շատ կարեւոր երեք միավոր էր մեզ համար: Կարեւոր է նաեւ, որ մենք նույն տեմպով շարունակենք մեր սկսածը: Եթե այսպես շարունակենք, ապա ամբողջովին պատրաստ կլինենք «Չեմպիոնների լիգա»-ին:

-Ինչպիսի՞ մրցակից էր «Վոլին»-ը ձեզ համար:

-Կարող եմ ասել, որ նրանք շատ հաջող համագործակցեցին եւ փորձեցին նաեւ փոխել խաղի ընթացքը: Բայց մենք գերազանցում էինք նրանց:

-Սովորաբար «Վոլինն» գործում է ավելի նվիրված խաղին, ի՞նչ ես կարծում` այս անգամ արդյոք դա էրպակասում:

-Չեմ կարծում այս անգամ եւս նրանք խաղում էին նվիրվածությամբ: Բայց մենք շատ լուրջ էին պատրաստվել այս հանդիպմանը: Եւ որ կարեւոր է, մեզ Միստերն ասել էր, եթե գոլի հեղինակ չդառնանք, ապա մեզ կպատժեն: Անցած խաղաշրջանից հետո մենք չենք ուզում զիջել ոչ առաջին, ոչ երկրորդ կամ ոչ էլ երրորդ խաղերում:

«Հանքափորներն» իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն օգոստոսի 8-ին` տանը հյուրընկալելով «Սպարտակ»-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում