Ֆուտբոլ

Մանոյանը տեղափոխվեց «Կուբան»

1 րոպեի ընթերցում

Մանոյանը տեղափոխվեց «Կուբան»

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ Դավիթ Մանոյանը համալրեց Կրասնոդարի «Կուբան» ֆուտբոլային ակումբի շարքերը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մանոյանի հետ պայմանագիրը կնքվել է երեք տարի ժամկետով: Կիսապաշտպանը մրցաշրջանի մեկնարկին փորձաշրջան էր անցնում Դոնեցկի «Մետալուրգ»-ում, սակայն միջնամասում տեղափոխվեց «Կուբան»-ն:

Կրասնոդարը ներկայացնող ակումբում են հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւս երկու ֆուտբոլիստ` նորեկ Արաս Օզբիլիսը եւ Մարկոս Պիզելին:

Մանոյանը մինչ այս հանդես էր գալիս Երեւանի «Փյունիկ»-ում եւ այս ակումբի մարզադպրոցի սան է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում