ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի «Արտեկ» համերգային համալիրում օգոստոսի 15-17-ը կայանալիք «Մանկական Նոր ալիք 2012»-ին Հայաստանը ներկայացնող Սոնա Գյուլխասյանը եւ Ալինա Մալխասյանն արդեն լիովին պատրաստ են մրցույթին: Նրանք պատրաստել էին 15 երգ, բայց ժյուրիի կողմից ընտրվել է 8-10-ը: «Սովորաբար մրցույթից մեկ կամ երկու ամիս առաջ ընտրվում է երկու երգ, որի վրա սկսում ենք աշխատել, բաց ժյուրին ասաց, որ չի կարողանում ընտրել` «մեկը մյուսից լավն է»,- «Արմենպրես»-ին ասաց մասնակիցների պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը: Պրոդյուսերը վստահ է. «աղջիկները լավագույնս ելույթ կունենան»: Մրցութային երկու օրերից առաջին օրը կհնչի երկրի, իսկ հաջորդ օրը` միջազգային հիթ:«Ամեն օրվա համար 4-5 երգ ենք պատրաստել` ոչ միայն վոկալը, այլեւ խորեոգրաֆիա, հագուստը եւ այլն: Եթե ոչ հարյուր տոկոս, ապա 200 տոկոսով պատրաստ ենք. Պատրաստվածի 100 տոկոսը պետք է հնչի բեմում»- նշեց Սարգսյանը:
2012-ին «Մանկական Նոր ալիք» մրցույթի հայաստանյան պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը կներկայացնի ոչ թե մեկ, այլ երկու մասնակից, եւ ոչ թե դուետով, այլ անհատ կատարմամբ: Նախընտրական փուլումՀայաստանի ներկայացուցիչների շատ լավ ելույթներն էին «ստիպել» ժյուրիին ընտրելու մեր երկրի միանգամից երկու մասնակցի:
Ալինայի համար ընտրված ու պատրաստած երգերից են` «Շոկոլադ»-ը, «Փոփ Սթարը»-ը, «Լուսնյակ գիշեր»-ը, Without You-ն, Hero-ն: Սոնայի համար ընտրված երգերն են Listen-ը, I Have Nothing-ը, իսկ հայերեն երգերից` «Կարոտ»-ը, «Ջան-ջան»-ը: Սոնան պատրաստել է նաեւ «Հայկական երգերի պոպուրի», I Have Nothing, Queen of the Night եւ այլ երգեր:
«Մանկական Նոր ալիք 2011» միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացրել էր 12-ամյա Լիդուշիկը` արժանանալով իտալական «Ռաունա» հեռուստաընկերության հատուկ մրցանակին: