ՀԲԸՄ-ն 1 միլիոն դոլար մարդասիրական օգնություն կհատկացնի սիրիահայերին
1 րոպեի ընթերցում
![ՀԲԸՄ-ն 1 միլիոն դոլար մարդասիրական օգնություն կհատկացնի սիրիահայերին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/08/689595.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հայաշատ համայնքին անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) մեկ միլիոն դոլար կհատկացնի: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԲԸՄ-ից:«Սիրիայում ընթացող զինված հակամարտության ընդլայնումը ի թիվս այլ բնակավայրերի, լուրջ հումանիտար ճգնաժամ է առաջացրել հայաշատ շրջաններում՝ Հալեպում, Դամասկոսում եւ Քամիշլիում:Որոշ ընտանիքներ արդեն վնասներ են կրել կառավարական եւ ընդդիմադիր ուժերի բախումների հետեւանքով, որոնց ընթացքում նաեւ ծանր հրետանի է օգտագործվում: Գումարն ուղղվելու է Հալեպի, Դամասկոսի եւ Քամիշլիի կենտրոններին՝ աշխատանքները համակարգելու համար, որպեսզի օգնություն ցուցաբերվի այն ընտանիքներին, որոնք դրա կարիքն ունեն՝ անկախ նրանց գտնվելու վայրից:Պատրաստ ենք տեղավորել այն սիրիահայերին, ովքեր ստիպված կլինեն լքել իրենց տները»,-նշված է ՀԲԸՄ հաղորդագրության մեջ: