Ռոբերտ Արզումանյանը հնարավոր է Յուրա Մովսիսյանի հետ հանդես գա «Կրասնոդար»-ում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանն այժմ էլ փորձաշրջան է անցնում Կրասնոդարի համանուն թիմում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացրել է ռուսական «Սպորտ-Էքսպրես»-ը:
27-ամյա պաշտպանը, ում տրանսֆերը պատկանում է լեհական «Յագելոնիա»-ին, մի քանի օր առաջ փորձաշրջան էր անցել նաև ՌԴ պրեմիեր լիգայի մեկ այլ թիմում` Սարանսկի «Մորդովիա»-ում: «Կրասնոդար»-ում է հանդես գալիս նաև ՀՀ ընտրանու առաջատար հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Կարդացեք հոդվածը` Русский