Արաս Օզբիլիսը կարող է տեղափոխվել «Կուբան»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Կուբան» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ հոլանդական «Այաքս»-ի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի ծառայություններով:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով chempionat.com-ին, «Կուբան»-ը մոտ է Օզբիլիսի հետ պայմանագրի կնքմանը: Այս պահի դրությամբ ֆուտբոլիստն ինքն անձամբ պետք է որոշում կայացնի` ակումբային կարիերան ռուսական թիմում շարունակելու համար: Նախնական պայմանավորվածության համաձայն` Արասը պայմանագիր կկնքի չորս տարի ժամանակով, իսկ «Այաքս»-ն այս տրանսֆերից կստանա երկու միլիոն եվրո:
Օզբիլիսն «Այաքս»-ի կազմում մասնակցել է 14 հանդիպման եւ դարձել է երկուական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:
Կարդացեք հոդվածը` Русский