Ֆուտբոլ

«Մետալուրգ»-ը ոչ ոքի ավարտեց հանդիպումը Եվրոպայի լիգայում

1 րոպեի ընթերցում

«Մետալուրգ»-ը ոչ ոքի ավարտեց հանդիպումը Եվրոպայի լիգայում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ֆուտբոլի լիգայի որակավորման 3-րդ փուլի հանդիպումներն ավարտվեցին: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներ Գեւորդ Ղազարյանը եւ Արտակ Եդիգարյանը Դոնեցկի «Մետալուրգ»-ի կազմում ոչ-ոքի խաղացին նորվեգական «Թյոմսյո»-ի հետ: Այս հանդիպմանը չի մասնակցել մեր ընտրանու մեկ այլ ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը, ով վերականգնվում է քթի վնասվածքից հետո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Եվրոպայի լիգայի հաջորդ խաղում Պլզենի «Վիկտորիա»-ն, որտեղ հանդես է գալիս երիտասարդական հավաքականի անդամ Էդգար Մալաքյանը երկու անպատասխան գնդակ է ուղարկել լեհական «Ռուխին»-ի դարպասը: Մալաքյանը չի մասնակցել հանդիպմանը:

Երկու թիմներն իրենց պատասխան հանդիպումները կանցկանցնեն օգոստոսի 9-ին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում