Շոու բիզնես

Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ ամուսնանում է

1 րոպեի ընթերցում

Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ ամուսնանում է

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը երբեք չի դադարում բաց թողնել իր երկրպագուներին զարմացնելու հնարավորությունը: Այս անգամ նա իր Twitter-ի էջում լուսանկար է տեղադրել, որտեղ հիանալի հարսանյաց զգեստ է կրում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, լուսանկարի տակ նա գրել է. «Այսօր ինձ համար շատ կարեւոր օր է: Սպասում եմ շնորհավորանքների»:

Իհարկե, բոլորին հետաքրքրում է փեսացուի անունը, հավանաբար նա ռուսաստանյան ընդդիմության ներկայացուցիչ Իլյա Յաշինն է: Սակայն ավելի կոնկրետ տեղեկություններ դեռեւս չեն հաղորդվում:

Չի բացառվում նաեւ, որ նա պարզապես կատակում է, եւ որ դա ընդամենը ամսագրի համար ֆոտոշարք է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում