Հայ շախմատիստները Բիլի մրցաշարում 2-րդ եւ 3-րդ տեղում են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ փուլում հաղթանակ են տարել: Մովսիսյանը եւ Մելքումյանը հաղթելով, համապատասխանաբար, գրոսմայստեր Մաքսիմ Տուրովին եւ Գերլեֆ Մեյնսին վաստակել են 6-ական միավոր եւ այժմ զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 2-րդ եւ 3-րդ տեղերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Հայ շախմատիստները, ովքեր այս փուլում խաղացել են սպիտակ խաղաքարերով, ընդամենը կես միավորով են զիջում մրցաշարի առաջատար, ֆրանսիացի Ռոմեն Էդուարին:
Մրցաշարի 9-րդ փուլում Մովսիսյանը եւ Մելքումյանը սեւերով կխաղան, համապատասխանաբար, գերմանացի Գեորգ Մեյերի եւ իսրայելցի Եվգենի Պոստնիի հետ: