Քաղաքականություն

ՀՀ-ում Սիրիայի դեսպանության խորհրդականը վաղաժամ ավարտել է իր առաքելությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Սիրիայի դեսպանության խորհրդականը վաղաժամ ավարտել է իր առաքելությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի դեսպանի խորհրդական, մշակութային ու հյուպատոսական հարցերով պատասխանատու Մուհամմադ Հուսամ Հաֆեզը վաղաժամ ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:Հյուպատոսարանի տեղեկացմանբ` ՄուհամմադՀաֆեզը հուլիսի 30-ի առավոտյան աշխատանքի չէր ներկայացել, սակայն դրա պատճառները դեռեւս հայտնի չէին:

Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Հայաստանում Սիրիայի դեսպանիհյուպատոսական հարցերով պատասխանատու Մուհամմադ Հուսամը հրաժարական է տվել` հայտնելով, որ լքում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը եւ անցնում ընդդիմության շարքերը: Այսօր, փաստորեն, այդ լուրերը որոշակիորեն հաստատվում են:

Ավելի վաղ աշխատանքից հեռացել եւ սիրիական ընդդիմության կողմն էին անցել Կիպրոսում, Իրաքում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում Սիրիայի դեսպանները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում