«Ցեղասպանության որբերը» ֆիլմը կցուցադրվի ամերիկյան կինոթատրոններում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ցեղասպանության որբերը» վերնագրով վավերագրական ֆիլմը օգոստոսի 1-ից կցուցադրվի ԱՄՆ Ուոթերթաուն քաղաքի կինոթատրոններում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Armenian Weekly-ն, ֆիլմի հեղինակն է կինոռեժիսոր Բեյրդ Մարոնյանը, ովչորս անգամ արժանացել է տարածաշրջանային «Էմմի» մրցանակի: ««Ցեղասպանության որբերը» ֆիլմը պատմում է Ցեղասպանության հետեւանքով որբացած հարյուր հազարավոր տարագիր հայերի մասին: Այն հետմահու հիշատակի տուրք է այն հայ երեխաներին, ովքեր համակարգված եւ համաձայնեցված բնաջնջումների զոհ դարձան»,-նշել է Մարոնյանը The Armenian Weekly-ն տված հարցազրույցում:

Ֆիլմում որբերի պատմությունների մասին խոսում են հենց այդ ոճիրը վերապրածները: Բացառիկ հարցազրույցներից մեկում 105-ամյա Ալմաստ Պողոսյանը պատմում է, թե ինչպես է որբացել, ինչպես է ոտքով հասել Դեր- Զոր, այնուհետ ապրել մի արաբ ընտանիքի տանը, որից հետո էլ հայտնվել է Հալեպի հայկական որբանոցներից մեկում, ի վերջո հանգրվանել ԱՄՆ-ում: Ալմաստի թոռը` Բրյուս Պողոսյանը, ով ներկա պահին Հայաստանում Ամերիկյան համալսարանի ռեկտորն է, տեսանյութում շարունակում է տատիկի պատմությունը: Ֆիլմում անդրադարձ է կատարվում նաեւ հանգուցյալ Ջեք Գեւորգյանին, ով պատմում է իր մոր մասին, թե ինչպես է մայրը ոտքը վնասվել, ինչ զրկանքներ են կրել Դեր-Զորի ճանապարհին:

Ֆիլմում ռեժիսորն օգտագործել է Ռոքեֆելեր արխիվային կենտրոնի, Գերմանիայի եւ Դանիայի ազգային արխիվների, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի, ԱՄՆ ազգային արխիվի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ այլ կառույցների արխիվային նկարներ եւ փաստաթղթեր:

Վավերագրական ֆիլմի սցենարը գրել են Բեյրդ Մարոնյանը եւ Ջեքի Աբարհամյանը: Ֆիլմը Armenoid Productions Inc.-ի արտադրությանն է: Խումբը որոշել է նաեւ նույն անվանմամբ 120 էջանոց գիրք հրատարկել:

Установите проигрыватель Adobe Flash Player, чтобы просмотреть это видео.
Загрузить с сайта Adobe.

Հայերեն English Русский

Հայաստանի միջազգային պահուստները գերազանցել են 5․7 միլիարդ դոլարը․ ԿԲ նախագահի տեղակալ

Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով

Այդ ուժերը կառավարվում են մի կետից. Փաշինյանը՝ ընդդիմությանը համախմբելու Սամվել Կարապետյանի հայտարարության մասին

ԱՄՆ-ն նախնական ֆինանսավորման վերբերյալ որոշում է կայացրել․ Փաշինյանը ԹՐԻՓՓ-ի նախագծի մասին

Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը

Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար

Փորձում ենք կառավարել պատերազմի ռիսկերը. ՀՀ վարչապետ

ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ

Կառավարությունը զբաղվածության նոր ծրագիր կներդնի հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցողների համար

Գնումների համակարգը կարդիականացվի․ կներդրվեն միասնական հարթակ, նոր ընթացակարգեր և հանրային հսկողության գործիքներ