ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտին մոտեցավ հուլիսի 24-29-ը Յուրմալայում անցկացվող երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2012» միջազգային երգի մրցույթը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, մրցույթի հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Նիլուն, ում բաժին է հասավ ոչ միայն 50 հազար եվրո դրամական պարգեւը, այլեւ «Ճենապակյա ալիք» մրցանակը:Մրցույթում երկրոդ տեղըզբաղեցրեց եւ 30 հազար եվրո դրամական պարգեւին արժանացավ Իտալիայի ներկայացուցիչ Կոնստանցիա Դել Պինտոն, երրորդը Ուկրաինայի մասնակից Մարիա Յերեմչուկն էր:
Հայաստանը «Նոլ ալիք 2012»-ում ներկայացնող Սուրեն Առուստամյանը մրցութային երեք օրերի ընթացքում կատարեց Էրիկ Քլեփթոնի Change the world, Ավետ Բարսեղյանի «Իմ սերը քեզ» եւ Brandon Stone-ի Next to you երգերը:
Սուրեն Առուստամյանը մրցույթում Հայաստանի միակ մասնակիցն էր, այնուհանդերձ,«Նոր ալիք 2012»-ի բացման արարողությանը«հայկական ներկայությունը» զգալի էր.բացմանը հայտնի ռուս երգչուհի Ալսուն It’s not goodbye երգըկատարեցդուդուկահար Կամո Սեյրանյանի նվագակցությամբ: Իսկ Շառլ ԱզնավուրիUne vie d’amour(«Вечная любовь») երգով ելույթ ունեցավ մանկական «Նոր ալիք 2011»-ի հաղթող, Ուկրաինայի ներկայացուցիչ, ազգությամբ հայ Անդրանիկ Ալեքսանյանը:
Հաղթանակի համար երեք մրցութային փուլերում պայքարում էր 14 երկրի 16 մասնակից: Մրցույթն անցկացվում է Յուրմալայի «Դզինտարի» համերգասրահում արդեն 11-րդ անգամ: