Էրզրումի հայկական եկեղեցին վերածվել է ախոռի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում չեն դադարում մեկը մյուսի հետևից վերացնել հայկական պատմամշակութային հուշարձանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com կայքը, Էրզրումի Ազիզիե գավառում գտնվող հայկական եկեղեցին թուրքերի կողմից օգտագործվում է որպես ախոռ:
Եկեղեցու անմխիթար վիճակի մասին ահազանգել են տեղի քաղաքացիները: Եկեղեցին, որն աչքաթող է արվել Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից, մեծապես տուժել և վնասվել է նաև գանձեր որոնողների արկածախնդրության արդյունքում:
17–րդ դարում կառուցված եկեղեցու ներսը պատված է որմնանկարներով, ունի երկու գավիթ:
Կարդացեք հոդվածը` English