Սփյուռքի նախարարությունում սիրիահայերի զանգվածային հոսքի միտում չեն տեսնում

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայից զանգվածային հոսք լինելու դեպքում Հայաստանը պատրաստ է անհրաժեշտ պայմաններ ստեղծել իր հայրենակիցներին ապահովելու համար:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հավաստիացրեց ՀՀ սփյուռքի նախարարությունում սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նրա դիտարկամամբ, ընդհանուր տպավորությունն այն է, որ սիրիահայերը Հայաստան են եկել ժամանակավոր` կոնֆլիկտի գոտուց զերծ մնալու նպատակով: «Մեծամասնությունը եկել է մի քանի շաբաթով եւ զանգվածային ներգաղթի նշաններ, տրամադրություններ չեն նշմարվում: Այն գործողությունները, որոնք այժմ տեղի են ունենում Հալեպում, եղել են նաեւ Դամասկոսում, որտեղ եւս հայեր կային: Դամասկոսում հիմա իրավիճակը խաղաղ է եւ որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,-ասում է Զաքարյանը: Նա հավատացած է, որ քաղաքացիական պատերազմի գործողությունների մի մասը, որոնք տեղափոխվել են Հալեպի թաղամասեր, երկար տեւել չեն կարող: Այդ գործողություններն ուղղված չեն հայերի դեմ. արաբների կողմից հակահայկական որեւէ ընդվզում գոյություն չունի: Իհարկե, չի բացառվում նաեւ, որ ընդհանուր իրավիճակում տուժեն նաեւ մեր հայրենակիցները: «Սակայն ովքեր ցանկություն ունեին Հայաստան գալու, տոմսերն արդեն գնել են: «Արմավիա»-ն տոմսերը վաճառել է մինչեւ օգոստոսի 27-ը, եւ դեռ երեք ազատ տեղ կա: Այսինքն, բոլորը չեն, որ ցանկություն ունեն Հայաստան վերադառնալու: Նրանք Սիրիայում ապրել են իրենց բնականոն կյանքով, որը հիմա խաթարված է եւ չեն ցանկանում իրենց աշխատանքն ու սեփականությունը այնթեղ թողնեն ու կորցնել»,-շեշտեց Զաքարյանը:

Մասնագիտությամբ երաժիշտ սիրիահայ Սարգիս Ադամյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ սիրահայերն ունեն իրենց աշխատանքը եւ որեւէ կողմի հետ խնդիր չունեն: «Իրենց կյանքին վտանգ կսպառնա, եթե դուրս գան այն պահին, երբ բախումներ են, սակայն եթե մնան իրենց տներում, որեւէ խնդիր առաջանալ չի կարող»,-նշեց նա: Ադամյանի խոսքով` բոլոր հայերը, ովքեր վերադառնում են հայրենիք, առանց դժգոհելու պետք է աշխատեն մյուս քաղաքացիների նման: «Դժգոհ լինելու որեւէ պատճառ չպետք է ունենան, ընդհակառակը, նրանքպետք է ուրախ լինեն, որ Սիրիայում տիրող իրավիճակից հետո հայտնվել են խաղաղ պայմաններում»,-ընդգծում է սիրիահայ արվեստագետը:

Սարգիսը նույնպես մտադրություն ունի Հայաստան վերադառնալու, սակայն այդ մտադրությունը Սիրայում տիրող իրավիճակի հետ որեւէ կապ չունի: Նա նման ցանկություն ուներ դեռեւս երկու տարի առաջ: Իսկ այսօր արդեն Հայաստանում են նրա կինն ու իննամյա երեխան:Սիրիահայ երաժիշտը վստահ է, որ Սիրիայում շուտով իրավիճակը կկայունանա, եւ այլեւս զոհեր չեն լինի: «Լրատվամիջոցներն ավելի են սրում իրավիճակը: Սիրիական պետական հեռուսատակայանին հետեւելով` կհասկանաք, որ ոչ տեղական լրատվամիջոցները շատ սուր ձեւով են ներկայացնում իրավիճակը, քան այն իրականում կա: Իհարկե ,հնարավոր է, որ որոշ բաներ պետական հեռուստատեսությունը թաքցնում է, սակայն մյուսներն ավելի շատ են ապատեղեկատվություն տարածում»,-նշում է նա:

Սիրիահայերի խնդիրները համակարգող խմբի ղեկավարը տեղեկացրեց, որ Հայաստան են գալիս այն սիրիահայերը, որոնք այստեղ ունեն հարազատներ, ծանոթներ, ազգականներ:«Սիրիահայերը Հայաստանում ապրում են ավելի բարեկեցիկ, քան ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին: Նրանք, ովքեր Սիրիայում ավելի լավ բնակարանային պայմաններ են ունեցել,չեն ցանկանումմեր տրամադրած կացարաններում բնակվել եւ նախընտրում են ապրել վարձով կամ հարազատի տանը: Մենք իսկապես չենք կարողանա նրանց բոլոր պահանջները բավարարել: Գալով Հայաստան` նրանք հայտնվում են այն նույն վիճակում, որում գտնվում են Հայաստանի քաղաքացիները, չէ որ այստեղ եւս կա աշխատանքի խնդիր: Այս միջավայրում սիրիահայերը նույնպես կարող են բախվել նույն խնդիրների հետ: Սա բնական է, եւ մենք չենք կարող այս պահին արտահերթ աշխատատեղեր ստեղծել»,-նշեց Զաքարյանը:

Սիրիահայերի խնդիրները համակարգող խումբըստեղծվել է վերջին երկու ամիսների ընթացքում, որը զբաղվում է Սփյուռքի նախարարություն դիմած սիրիահայերի հարցերով: Մինչեւ այժմ նախարարություն դիմել են մոտ 120 սիրիահայեր, որոնցից տասը տոկոսն է ցանկություն հայտնել ապրելու Հայաստանում, իսկ չորսը` կացարան ստանալու: «Իրենց բարձրացրած հարցերն անմիջականորեն մեր նախարարությունում լուծում չեն գտնում, քանի որ դրանք կապված են այլ գերատեսչությունների հետ: Մեր խնդիրն է նրանց տալ համապատասխան խորհուրդ, անհրաժեշտության դեպքում նամակներով դիմել այն գերատեսչություններին, որոնց գործառույթների մեջ է մտնում այդ խնդիրների լուծումը: Որպես կանոն, բոլոր հարցերին տրվում է դրական լուծում»,-վստահեցնում է Զաքարյանը: Սիրիահայերին հուզող խնդիրներից պատասխանատուն առանձնացնում է կրթությունը, բուժսպասարակումը, անձնագիրը, վիզա ստանալու հետ կապված հարցերը:

Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանություն կազմակերպության տվյալներով` Սիրիայում ամիսներ շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է ավելի քան 18 հազար մարդ: Համաձայն արաբական լրատվամիջոցների` զոհվածների գերակշռող մասը խաղաղ քաղաքացիներ են: Զոհերի թվում են եղել նաեւ յոթ հայ, որոնցից երկուսը սիրիական բանակի զինծառայողներ: Վերջին շրջանում երկիրը սկսել են լքել նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայիցդիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում:

Հուլիսի 26-ին ՀՀ կառավարություննիր նախկին որոշումներից մեկում փոփոխություն կատարեց, համաձայն որի`Լիբանանի և Սիրիայի հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքում` ՀՀ անձնագիրը հնարավորություն կունենան ստանալ այդ երկրներում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում: Մեկ այլ որոշմամբ էլ գործադիրը հաստատեց, որ ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիներն այսուհետ հնարավորություն կունենան Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալ նաև ՀՀ սահմանային անցման կետերում:«Արմավիա» ավիաընկերությունը եւ ՀՀ կառավարությունը բանակցություններ են վարում`Հալեպ-Երևան ուղղությամբ շաբաթական երկրորդ չվերթը բացելուուղղությամբ:

Հայերեն English Русский

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել