Սուրեն Առուստամյանը «Նոր ալիք 2012»-ի մրցութային երկրորդ փուլում պահպանեց 8-րդ հորիզոնականը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք 2012» երգի մրցույթի «Երկրի հիթ» մրցութային երկրորդ ծրագրում հուլիսի 26-ինՀայաստանը ներկայացնող Սուրեն Առուստամյանը կատարեցԱվետ Բարսեղյանի հեղինակած, երգիչ Անդրեի կատարմամբ հայտնի «Իմ սերը քեզ» երգը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` Առուստամյանը ժյուրիի քվեարկության արդյունքում հավաքեց 88 միավոր` գրավելով 8-րդ տեղը, ինչը հնարավորություն տվեց երգչին պահպանել առաջին մրցութային փուլի հորիզոնականը:Սուրեն Առուստամյանը մրցույթում Հայաստանի միակ մասնակիցն է: Նրա երկու մրցութային օրերի հանրագումարային միավորը 180 է:

Մրցութային երրորդ օրը` հուլիսի 29-ին, Հայաստանի ներկայացուցիչը կկատարի Brandon Stone-ի Next to you երգը:

Երկրոդ մրցութային փուլում առաջատար է Կոնստանցիո Դել Պինտոն Իտալիայից, ով հավաքեց 97 միավոր, երկրոդ տեղը 95 միավորով բաժին հասավ առաջին մրցութային օրվա առաջատար, Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Յերեմչուկին:

«Նոր ալիք 2012»-ի երկրորդ մրցութային օրը հայտարարված է ռոքի օր: Երաժշտական երեկոյի ընթացքում ելույթներով հանդես եկան լեգենդար ռուս ռոքերներ Аквариум, Чайф, Машина времени եւ այլ խմբերից: Ռոք համերգը երգի այս մրցույթում նորարություն է, որի միջոցով կազմակերպիչները որոշել են ընդարձակել մրցույթի լսարանը:

«Նոր ալիք 2012»-ն անցկացվում է Յուրմալայում արդեն 11-րդ անգամ: Երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հատուկ հյուրն է լեգենդար բրիտանացի երգիչ Թոմ Ջոնսը: Հաղթանակի համար երեք մրցութային փուլերում պայքարում է 14 երկրի 16 մասնակից:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը