Շոու բիզնես

«Նոր ալիք 2012»-ում Սուրեն Առուստամյանի կատարմամբ հնչեց Change The World համաշխարհային հիթը

3 րոպեի ընթերցում

«Նոր ալիք 2012»-ում Սուրեն Առուստամյանի կատարմամբ հնչեց Change The World համաշխարհային հիթը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2012» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Սուրեն Առուստամյանի առաջին ելույթը հուլիսի 25-ին էր: Միջազգային հիթերի մրցութային ծրագրում հայ մասնակիցը ներկայացրեց Էրիք Քլեփթոնի Change The World երգը:Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` Առուստամյանը ժյուրիի քվեարկության արդյունքում հավաքեց 92 միավոր` գրավելով 8-րդ տեղը: Մրցութային առաջին օրվա տվյալներով` առաջին տեղը` 97 միավորով զբաղեցրեց Ռուսաստանի նեկրայացուցիչ Մարիա Յերեմչուկը, երկրորդ տեղը կիսեցին Լատվիայից Framest խումբը եւ Իտլայիայից Կոնստանցիո դել Պինտան: Երրորդ տեղը բաժին ընկավ Իսրայելից Այալե Էլիգուլային, ով հավաքեց 95 միավոր:

Սուրեն Առուստամյանը մրցույթում Հայաստանի միակ մասնակիցն է: Մրցույթի բացմանը հայտնի ռուս երգչուհի Ալսուն It’s not goodbye երգըկատարեցդուդուկահար Կամո Սեյրանյանի նվագակցությամբ: Շառլ ԱզնավուրիUne vie d’amour(«Вечная любовь») երգով ելույթ ունեցավ մանկական «Նոր ալիք 2011»-ի հաղթող, Ուկրաինայի ներկայացուցիչ, ազգությամբ հայ Անդրանիկ Ալեքսանյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մրցույթի հայաստանյան պատվիրակության մամլո քարտուղար Մհեր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանը, համաձայն մի շարք համացանցային հարցումների արդյունքների, մրցույթի ֆավորիտների շարքում է: Առուստամյանը` երկրի հիթ անվանակարգում սկզբում ընտրել էր «Ով սիրուն, սիրուն» երգը, որը, սակայն, հետագայում փոխարինվեց Ավետ Բարսեղյանի հեղինակած, երգիչ Անդրեի կատարմամբ հայտնի «Իմ սերը քեզ» երգով: Մրցութային երրորդ օրը` հուլիսի 29-ին, Առուստամյանը կկատարի Brandon Stone-ի Next to you երգը:

«Նոր ալիք 2012»-ն անցկացվում է Յուրմալայում արդեն 11-րդ անգամ: Երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի հատուկ հյուրն է լեգենդար բրիտանացի երգիչ Թոմ Ջոնսը: Հաղթանակի համար երեք մրցութային փուլերում պայքարում են 14 երկրի 16 մասնակից:

«Նոր ալիք 2012»-ժյուրիի կազմը գլխավորում են մրցույթի հիմնադիրներ` կոմպոզիտորներ Ռայմոնդ Պաուլսը եւ Իգոր Կրուտոյը: Մրցույթը անց է կացվում հուլիսի 24-29-ը, հաղթողը որոշվում է երեք մրցույթային օրերի հանրագումարային արդյունքների հիման վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում