Ֆուտբոլ

Արթուր Սարկիսովը պաշտոնապես տեղափոխվեց «Վոլգա»

1 րոպեի ընթերցում

Արթուր Սարկիսովը պաշտոնապես տեղափոխվեց «Վոլգա»

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը պաշտոնապես տեղափոխվեց Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող Նիժնի-Նովգորոդի «Վոլգա»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի պաշտոնական կայքը, Սարկիսովը մեկ տարի ժամկետով վարձավճարային պայմաններով է հանդես գալու «Վոլգա»-ում, քանի որ 25-ամյա հարձակվողի տրանսֆերը պատկանում է հենց մոսկովյան ակումբին:

Սարկիսովը նախորդ մրցաշրջանում կրկին վարձավճարով ելույթ էր ունենում ՌԴ առաջին դիվիզիոնի «Շիննիկ»-ում, որի կազմում անցկացրած 41 խաղում հայ հարձակվողը դարձել էր ութ գոլի հեղինակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում