Կարծիքներ

Սիրիայում տեղի ունեցող գործընթացներն «Արաբական գարնան» հետևանքն են. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

Սիրիայում տեղի ունեցող գործընթացներն «Արաբական գարնան» հետևանքն են. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանի տեղեկատվական հոսքերը վկայում են Սիրիայում իրավիճակի ծայրահող վատթարացման մասին, սակայն իրականում Ասադը վերահսկում է գործընթացները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց արաբագետ Հայկ Քոչարյանը:

«Ասադը մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները պետք է այնպես փոխի իրավիճակը Սիրիայում, որ կարողանա բանակցություններ սկսել ԱՄՆ-ի նոր նախագահի հետ»,-ասաց նա:

Վերլուծաբան Սարո Սարոյանի կարծիքով էլ` Սիրիայում տեղի ունեցող գործընթացներն «Արաբական գարնան» հետեւնքն է:

«Ակնհայտ է, որ իրավիճակի հանգուցալուծումը շատ հեռու է: Ասադի վարչախումբը շատ ուժեղ հենք ունի եւ, չեմ կարծում, որ կտապալվի»,-ասաց նա:

Սարոյանը նաև նշեց, որ եթե տեղի հայությունն ընտրի որևէ ուժային կենտրոնի դիրքորոշումը, ապա դա կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ համայնքի համար:

Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանություն կազմակերպության տվյալներով`16 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 17 հազար 192 մարդ: Համաձայն արաբական լրատվամիջոցների`զոհվածների մեջ 11 հազար 897-ը խաղաղ քաղաքացիներ են, իսկ 4348-ն` անվտանգության աշխատակիցներ: Զոհերի թվում են եղել նաեւ 7 հայ, որոնցից 2-ը սիրիական բանակի զինծառայողներ են եղել: Սիրիայում տիրող անկարգությունների հետևանքով մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը` հայտնվելով այլ երկրներում փախստականի կարգավճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայից դիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում