Կարծիքներ

ԼՂՀ քաղաքական դաշտում ընդդիմությունն այսուհետ այլ կերպ կդրսևորվի. քաղաքագետ

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ քաղաքական դաշտում ընդդիմությունն այսուհետ այլ կերպ կդրսևորվի. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ընդդիմության ինստիտուտը կայացման փուլում է` հաշվի առնելով ընդդիմադիր թեկնածուի ստացած ձայները: Հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

«Ընդդիմադիր թեկնածուի հավաքած ձայները խոսում են այն մասին, որ մրցակցային ընտրություններ են անկացվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց քաղաքագետը:

Նա կարեւորեց նաև ընտրությունների ազդեցությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա:«Վերջին ընտրությունների հետ համեմատ այս անգամ նկատվել է քաղաքական առողջ մրցակցություն, որը հարիր է կայացած ժողովրդավարական պետություններին: Այս անգամ գործ ենք ունենցել քաղաքական պայքարի, մրցակցության, ինչպես նաեւ ընդդիմության լուրջ մասնակցության հետ»,-ասաց Մարգարովը:

«Տարբեր երկրներից մեծ թվով դիտորդների ներկայությունը ընտրություններին նշանակում է, որ Արցախի քաղաքական կյանքինկատմամբ կա հատուկ ուշադրություն»,- կարծում է քաղաքագետը:

Հուլիսի 19-ին կայացած Արցախի նախագահի ընտրություններում 99 հազար 227 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 72 հազար 958-ը, որոնցից Բակո Սահակյանի օգտին է քվեարկել 47 հազար 095-ը ընտրող:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում