Ֆուտբոլ

Ֆաբիո Կապելլոն և ՌՖՄ-ը պայմանագիրը կստորագրեն հուլիսի 25-ին. Նիկիտա Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

Ֆաբիո Կապելլոն և ՌՖՄ-ը պայմանագիրը կստորագրեն հուլիսի 25-ին. Նիկիտա Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլային միության և Ռուսաստանի ազգային հավաքականի ապագա գլխավոր մարզիչ, իտալացի Ֆաբիո Կապելլոյի միջև պայմանագիրը կստորագրվի հուլիսի 25-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է ՌՖՄ փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը: Նրա փոխանցմամբ, Կապելլոն ներկա է գտնվել Ռուսաստանի առաջնության առաջին տուրի ԲԿՄԱ-«Ռստով» հանդիպմանը, այնուհետև մեկնելու է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ կիրակի օրը դիտելու է «Զենիթ»-«Ամկար» մրցավեճը: Սանկտ-Պետերբուրգից Կապելլոն կմեկնի հայրենի Իտալիա, այնուհետեւ կվերադառնա Մոսկվա, որտեղ առաջիկա չորեքշաբթի կստորագրի պայմանագիրը:

Հանրահայտ մարզչի և ՌՖՄ-ի միջև ստորագրվելու է երկու տարվա պայմանագիր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում