Կարծիքներ

Հայաստանի իշխանությունները գործում են ի նպաստ սիրիահայ համայնքի

2 րոպեի ընթերցում

Հայաստանի իշխանությունները գործում են ի նպաստ սիրիահայ համայնքի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայ համայնքը կարողացել է պահպանել չեզոքությունը Սիրիայում ընթացող բախումների ժամանակ: Հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

«Համայնքը գործում է կազմակերպված, ինչի ապացույցն այն է, որ նրա դեմ ուղղված կոնկրետ գործողություն չկա: Սիրիահայերի այցերը Հայաստան մասնավոր դեպքեր են, իսկ ամբողջականվերաբնակեցման մասին խոսք անգամ լինել չի կարող»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց արաբագետը: Նրա խոսքով` պետք է ամեն ինչ անել հայ համայնքի գոյությունը պահպանելու համար, քանի որ վերջինս Հայաստանի «ներկայացուցիչն» է Մերձավոր Արեւելքում: «Հայաստանի իշխանություններն այս ամենը գիտակցում են եւ գործողություններ են իրականացնում սիրիահայերին օգնելու համար, սակայն դրանց մասին չի խոսվում»,-նշեց Գրիգորյանը:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանն էլ հավելեց, որ պետք է ապահովել սիրիահայ համայնքի, եկեղեցու, մշակութային օջախների անվտանգությունը եւխրախուսել այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն Հայաստան գալ:

Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանություն կազմակերպության տվյալներով` Սիրիայում 16 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 17 հազար 192 մարդ: Համաձայն արաբական լրատվամիջոցների`զոհվածների մեջ 11 հազար 897-ը խաղաղ քաղաքացիներ են, իսկ 4348-ն`անվտանգության աշխատակիցներ: Զոհերի թվում են եղել նաեւ 7 հայ, որոնցից 2-ը սիրիական բանակի զինծառայողներ են եղել: Սիրիայում տիրող անկարգությունների հետևանքով մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը` հայտնվելով այլ երկրներում փախստականի կարգավճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայիցդիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում