Շոու բիզնես

«Նոր ալիք 2012» -ում «Ով սիրուն, սիրուն» երգը չի հնչի

2 րոպեի ընթերցում

«Նոր ալիք 2012» -ում «Ով սիրուն, սիրուն» երգը չի հնչի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք 2012» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Սուրեն Առուստամյանի երգացանկը հաստատվել է մրցույթիմոսկովյան ժյուրիի կողմից:«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մրցույթի հայաստանյան պատվիրակության մամլո քարտուղար Մհեր Բաղդասարյանը նշեց, որ մրցույթում Առուստամյանը կկատարի Էրիկ Քլեփթոնի «Change The World» եւ իր հեղինակային երգերից մեկը, ցանկից հանվել է միայն «Ով սիրուն, սիրուն» հայտնի երգի բլյուզային տարբերակը:«Բանն այն է, որ մրցույթում կատարելու համարժյուրին այն տխուր երգ է համարել, սակայն թե որ երգով է «Ով սիրուն, սիրունը»-ը փոխարինվելու`համաձայն մրցույթի կանոնների հայտնի կդառնա միայն ելույթի օրը»,- ասաց Բաղդասարյանը:

Հուլիսի 14-ին Առուստամյանի հետՄոսկվա էին մեկնել պրոդյուսեր Իրինա Վարդանյանը եւ գործիքավորող Նիկ Էգիբյանը:«Էգիբյանի ներկայությունը հնարավորություն կտա երգի փոփոխության պարագայում, անհրաժեշտության դեպքում, նոր գործիքավորում կատարել»,- ասաց Բաղդասարյանը: Մինչ մրցույթի մեկնարկը մասնակիցները տարբեր կազմակերպչական հարցերով են զբաղված լինելու` սկսած երգերի ընտրությունից վերջացրած զգեստների ընտրությամբ:

Հուլիսի 20-ին` Հայաստանի ներկայացուցչին սատարելու նպատակով սեփական նախաձեռնությամբ Յուրմալա է մեկնել հայկական պատվիրակության մյուս անդամները, որի կազմում են հաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը, երգչուհի Սոֆի Մխեյանը, երգիչ Անդրեն:

«Նոր ալիք 2012» երգի մրցույթը տեղի կունենա Յուրմալայում, հուլիսի 24-29-ին: Մրցույթին կմասնակցեն 16 կատարողներ աշխարհի 14 երկրներից: Հայաստանի մասնակիցը ելույթ կունենա մրցութային առաջին օրը` հուլիսի 25-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում