Ֆուտբոլ

Արտակ Ալեքսանյանը վերադարձել է «Խիմկի»

1 րոպեի ընթերցում

Արտակ Ալեքսանյանը վերադարձել է «Խիմկի»

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը վերադարձել է մերձմոսկովյան «Խիմկի», որտեղից հեռացել էր նախորդ ամիս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով մերձմոսկովյան ակումբի պաշտոնական կայքը, կողմերի միջև կնքվել է մեկ տարվա պայմանագիր:

Ալեքսանյանը մերձմոսկովյան թիմում ելույթ է ունենում 2011թ.-ի օգոստոսից, և գրեթե մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի առաջին դիվիզիոնում մասնակցել էր 18 հանդիպման, որոնցում դարձել էր երեք գոլի հեղինակ: «Խիմկի»-ում էին հանդես գալիս նաև ՀՀ ազգային ընտրանու կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը և ՀՀ մինչև 19 տարեկանների ընտրանու պաշտպան Էդուարդ Թաթոյանը: Երկու ֆուտբոլիստներն էլ այժմ մարզվում են Երևանի «Փյունիկ»-ում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում