Ֆուտբոլ

Ռոբերտ Արզումանյանը փորձաշրջան կանցնի «Մորդովիայում»

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Արզումանյանը փորձաշրջան կանցնի «Մորդովիայում»

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Յագելոնիա»-ի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը փորձաշրջան կանցնի Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող Սարանսկի «Մորդովիայում»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է «Յագելոնիա»-ի պաշտոնական կայքը: 27-ամյա պաշտպանը ռուսական թիմին կմիանա հուլիսի 23-ին և փորձաշրջանը կտևի մինչ հուլիսի 30-ը: Արզումանյանը վերջին մրցաշրջանում հազվադեպ էր հայտավորվում Բելոստոկի թիմի կազմում, իսկ նոր մրցաշրջանի սկզբում գլխավոր մարզիչ Տոմաշ Հայտոն մեր պաշտպանին հայտնել էր, որ նա այլևս չի մտնում իր ծրագրերի մեջ: Պրեմիեր լիգայի նորեկ «Մորդովիան» Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրում 2:3 հաշվով պարտվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում