Շոու բիզնես

Առողջական խնդիրները Պուգաչովային ստիպել են արդեն կազմել իր կտակը

1 րոպեի ընթերցում

Առողջական խնդիրները Պուգաչովային ստիպել են արդեն կազմել իր կտակը

ՄՈՍԿՎԱ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան հրապարակել է իր կտակը, որում ասվում է, որ իր ողջ ունեցվածքը մահից հետո անցնելու է իր դստերը` Քրիստինա Օրբակայտեին եւ նրա որդուն` Նիկիտա Պրեսյանկովին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով dp.ru-ն, իր միջնեկ թոռան` Դենիս Բայսարովի եւ ներկա ամուսնու` Մաքսիմ Գալկինի անունները կտակում հիշատակված չեն:

Պուգաչովայի միջնեկ թոռը մնալու է առանց ժառանգության այն պատճառով, որ նախըտրել է ծնողների բաժանումից հետո մնալ հոր հետ:

Թե ինչ պատճառներով է երգչուհու ներկա ամուսինը մնացել առանց ժառանգության, հայտնի չէ:Վերջերս Պուգաչովայի մոտ ի հայտ են եկել առողջական խնդրիներ, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, ինչն էլ հանդիսացել է նոտարական փաստաթղթի կազմման առիթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում