Հայաստանը կմասնակցի Իսպանիայում կայանալիք նորաձեւության մրցույթ-փառատոնին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոստա Բլանկա միջազգային նորաձեւության դիզայներական շաբաթ» («Costa Blanca fashion week») - «Աշխարհի լավագույն կին եւ տղամարդ մոդել»» («International best male and female model world») միջազգային նորաձեւության մրցույթ-փառատոնը տեղի կունենա Իսպանիայում հուլիսի 20-30-ը: Մրցույթ-փառատոնին կմասնակցի նաեւ Հայաստանը: «Մասնակցության նպատակն է խրախուսել նման միջոցառումների մշակույթի ձեւավորմանը Հայաստանում, մոդելային բիզնեսի զարգացումը»,- «Արմենպրես»-ին ասաց «Sukier Model International» միջազգային մոդելային գործակալության կոորդինատոր, Model Scout Դավիթ Ղարիբյանը:

Նրա խոսքով` «Costa Blanca fashion week» մրցույթին առաջին անգամ տղամարդու եւ կանացի ազգային զգեստի իր հավաքածուն կներկայացնի Թումաս Երանոսյանը: Իսկ երեկոյան զգեստի ու լողազգեստի սեփական հավաքածուները կներկայացնեն դիզայներ Ալիսա Հարությունյանը, մոդելներ Սեդա Տոնոյանը եւ Արթուր Մուրադյանը:

«Sukier Model International» կազմակերպությունը 2003 թվականից Իսպանիայում կազմակերպում է միջազգային մոդելային մրցույթներ` նորահայտ տաղանդներին նորաձեւության աշխարհին ճանաչելի դարձնելու նպատակով: ««Կոստա Բլանկա միջազգային նորաձեւության դիզայներական շաբաթ»-«Աշխարհի լավագույն կին եւ տղամարդ մոդել»» միջազգային նորաձևության մրցույթ-փառատոնը միաժամանակյա մրցակցություն է նորաձեւ հագուստեղենի լավագույն դիզայների եւ լավագույն մոդելի տիտղոսին արժանանալու համար: 2011 թվականից սկսած Հայաստանից եւս այս մրցույթ–փառատոնին մասնակցել են ճանաչված մոդելներ և ունեցել բարձր հաջողություններ:

Հայերեն

Հայաստանը Կոստա Ռիկայի փորձը կկիրառի կենսառեսուրսների տվյալների բազայի զարգացման համար

NVIDIA-ի հիմնադիրը հայկական Firebird-ը համարում է Կենտրոնական Ասիայում նոր ամպային հարթակ ստեղծող ընկերություն

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

Երևանի Նալբանդյան և Ալեք Մանուկյան փողոցներում ինքնակամ տեղադրված կրպակներ են ապամոնտաժվել

ԱՄՆ-ն դիվանագետների մի մասին հրահանգել է հեռանալ Սաուդյան Արաբիայից՝ հութիների սպառնալիքի պատճառով

Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր

Աշխատանքի վրա հիմնված ուսուցումն ու կենսաբազմազանությունը. ի՞նչ ծրագրեր են սպասվում

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ» հետազոտության արդյունքների քննարկմանը

«Ինտեր»-ը Մխիթարյանի գոլային փոխանցման շնորհիվ հաղթեց «Շախտյոր»-ին. ՉԼ այլ արդյունքներ

Զելենսկին նոյեմբերի սկզբին ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ եռակողմ հանդիպման հույս ունի. նա նշել է նախատեսվող թեմաները