1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի մարզչական հանձնաժողովի կողմից ճանաչվել Է 2011 թվականի շախմատի աշխարհի լավագույն մարզիչը եւ պարգեւատրվել Է Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Պետրոսյանն արդեն 2-րդ անգամ Է պարգեւատրվում այս կոչումով եւ մեդալով: Առաջին անգամ նա ճանաչվել Է շախմատի աշխարհի լավագույն մարզիչը 2008թվականին, երբ Հայաստանի տղամարդկանց շախմատի ազգային հավաքականը երկրորդ անգամ նվաճել Է շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի կոչումը:
Պետրոսյանը գլխավորում Է Հայաստանի տղամարդկանց շախմատի ազգային հավաքականը, որը չինական Նինբո քաղաքում նվաճել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային չեմպիոնի կոչումը: