Կարծիքներ

Արցախում միշտ գործել է օրինական իշխանություն. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

Արցախում միշտ  գործել է օրինական իշխանություն. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրությունների անխափան անցկացումը նշանակում է, որ Արցախն ավելի ու ավելի է ամրացնում իր դիրքերը միջազգային ասպարեզում: Հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:«Պատերազմի տարիներին եւ դրանից հետո Արցախում գործել է օրինական, ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը: Սա եւս մեկ միջոց է, որի օգնությամբ Արցախի հայերն աշխարհինապացուցում են , որ իրենք են ընտրում իրենց առաջնորդին եւ իրենց ճակատագրի տերն են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Շաքարյանցը: Քաղաքագետի խոսքով, Արցախի ժողովուրդը ոչ միայն այս ընտրություններով, այլեւ տարիների ընթացքում ձեռք բերված լրացուցիչ միավորներով է աշխարհին այդ մասին ապացուցել:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած այցելությանը` քաղաքագետը նկատեց, որ մեկնելով Բաքու, ապա շփման գծով Ղարաբաղ, հետո Երեւան` նրանք փորձել են ապացուցել, որ ելումուտն Ադրբեջանից Ղարաբաղ պետք է ազատ լինի: Շաքարյանցի համարնախընտրելի կլիներ, եթե համանախագահները Ստեփանակերտ մեկնեին Երեւանից, որով կընդգծվեր` Հայաստան եւ Արցախ հայկական պետությունների փոխկապվածությունը:

Խոսելով ԼՂՀ-ում Մինսկի խմբի համանախագահների`Արցախի օդանավակայանի բացման մասին արվածհայտարարությանը, քաղաքագետը նշեց, որ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի:« Թեեւ Ադրբեջանն իր բացասական վերաբերմունքն արտահայտել է, սակայն պարզ է, որ հարցը կդառնա բանակցությունների քննարկման առարկա, ինչը շատ կարեւոր է: ՀՀ դիվանագետները կարող են պահանջել, որպեսզի վերջապես վերաբացվի Ստեփանակերտի օդանավակայանը և ապահովվի կապն Արցախի եւ այլ երկրների միջեւ»,-ասաց նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում