Ֆուտբոլ

Փորձագետ. Մովսիսյանի շնորհիվ «Կրասնոդար»-ը կարող է դիմակայել ավելի ուժեղ ակումբների

2 րոպեի ընթերցում

Փորձագետ. Մովսիսյանի շնորհիվ «Կրասնոդար»-ը կարող է դիմակայել ավելի ուժեղ ակումբների

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս հայտնի մարզիչ Ռենատ Բիլյալետդինովը, ով «Սպորտ-Էքսպրես» թերթում հանդես է գալիս որպես փորձագետ, կարծում է, որ Ռուսաստանի առաջիկայում մեկնարկվող ֆուտբոլի առաջնությունում «Կրասնոդար»-ին կհաջողվի դիմակայել ավելի ուժեղ ակումբներին` մեծ մասամբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի շնորհիվ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ահա թե ինչ է Բիլյալետդինովն ասել մեր ֆուտբոլիստի մասին. ««Կրասնոդար»-ին կհաջողվի դիմակայել ավելի ուժեղ ակումբներին, եթե Մովսիսյանը պահպանի իր նախկին համակաձակությունը: Եվ նման հնարավորությունը բավականին մեծ է: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Աշխարհի առաջնության նախընտրական փուլի հետ բավականին մեծ հույսեր ունի, իսկ հարավի ֆուտբոլիստները շատ էմոցիոնալ են: Հենց Յուրան է մեծ մասամբ որոշելու ««Կրասնոդար»-ի «ձեռագիրը», որտեղ կա այն ֆուտբոլիստը, որը խորքից գնդակներ կմատակարարի նրան: Բացի այդ, թիմի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինն ունակ է գրագետ կերպով հաջողությամբ կառուցել իր թիմի գործողությունները, հուշել իր սաներին ուր վազել, ինչպես գործել»:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախորդ առաջնությունում Մովսիսյանն իր թիմի կազմում անցկացրած 38 խաղերում դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: ՌԴ նոր առաջնությունը կմեկնարկի առաջիկա օրերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում