Ամերիկյան պարբերականները Բոհջալյանի գիրքըհամարում են Ցեղասպանության իրողության հզոր ապացույց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Washington Post եւ USA Today ամերիկյան պարբերականները շարունակում են գրել երկրում ճանաչման արժանացած հայազգի վիպասան Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» նոր հատորի մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, պարբերականներում տեղ գտած նյութերն անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

The Washington Post-ում Էվգենյա Զուքերմենը, մասնավորապես, նշում է, թե այսօր որքան մեծ նշանակություն եւ ազդեցություն ունի հայերի ցեղասպանությունը եւ թուրքական կողմից այս ոճրի ժխտողական քաղականությունը միջազգային հարաբերություններում, ինչպես նաեւ շեշտում է այս թեմայով լույս տեսնող նոր գրքերի նշանակությունը եւ դերը, ինչպիսին «Ավազե ամրոցի աղջիկները»-ն է: «Բոհջալյանի այս նոր հատորն աշխատություն է` հիմնված նրա ընտանքի պատմության վրա: Սա ապացույցի արժեքավոր եւ հզոր կտոր է, որը մատնացույց է անում անժխտելին»,-նշում է Զուքերմենը:

«Ցեղասպանության կրթական ծրագրի» եւ « Դաբլդեյ Բուքս» միջազգային հրատարակչատան հետ համագործակցությամբ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը երկրի ամբողջ տարածքում կազմակերպել է գիրք նվիրելու յուրահատուկ նախաձեռնություն, որը կոչ է անում հայերին Բոհջալյանի գիրքը ոչ միայն նվիրել, այլ նաեւ իրենց տարածաշրջանում ընտրված սենատորներից եւ Ներկայացուցիչների պալատի անդամներից պահանջել, որպեսզի գիրքն ընդգրկվի իրենց ամառային ժամանակաշրջանի ընթերցանության ցուցակում: Հուլսի 17-ին գիրքը հրապարակ հանելուց հետո, «Յունիվերսլ Շերաթոն» հյուրանոցում կազմակերպվելու է հատուկ ճաշկերույթ հեղինակի մասնակցությամբ, ապա Վուդբերի համալսարանում տեղի է ունենալու դրա շնորհանդեսը: Այնուհետեւ, օգոստոսի 1-ին տեղի է ունենալու հանդիպում կոնգրեսականնների հետ: Այս նախաձեռնությանն աջակցում են Հայոց ցեղասպանության բանաձեւի ջատագովներ Ադամ Շիֆը եը Ռոբերտ Դոլդը:

Հայերեն English Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան