Երեւանում տեղի ունեցավ Նիկոլա Սարկոզիի որդու համերգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ հուլիսի 14-ինԵրեւանի Սիրահարների այգում տեղի ունեցավՊիեր Սարկոզիի համերգը: Համաշխարհային բարձրաշխարհիկ երեկույթների սպասված հյուրը` DJ Mosey-ին,Ֆրանսիայի նախկին նախագահի Նիկոլա Սարկոզիի որդին է:

«Մենք Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ որոշեցինք հետաքրքիր տոն պարգեւել մեր համաքաղաքացիներին, Երեւանի հյուրերին»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Modd Events» հայ-ֆրանսիական ընկերության տնօրեն Արմենուհի Հարությունյանը: Նախաձեռնողների հավաստմամբ` համերգը կնպաստի երիտասարդների միջեւ միջմշակութային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։ Նա տեղեկացրեց, որ Սարկոզին սիրով է համաձայնել գալ Հայաստան, իսկ մինչ այդ հուլիսի 13-ին համերգ է ունեցել Վրաստանում: Հարությունյանը նշեց, որ Պիեր Սարկոզիի` դիջեյ լինելու փաստը մեծ բացահայտում դարձավ երաժշտական աշխարհում եւ ընդունվեց շատ հակասական կերպով, քանի որ բոլորը չէին, որ համակարծիք էին նրա հայրիկի քաղաքական հայացքների եւ վարած քաղաքականության հետ:

Թեեւ քաղաքական գործիչ հայրն այնքան էլ ոգեւորված չէ նորարարական երաժիշտ որդու գործունեությամբ, սակայն դա չի խանգարում երիտասարդին շոու բիզնեսի աշխարհում իր հաստատուն քայլերն անելուն: Պիերը մի քանի տարի է ներկայանում է House, Electro, French House, Nu Disko, Soul, Hip Hop, RnB ոճերով, ինչպես նաեւ երաժշտական պրոդյուսեր է:

«Ի նշան հայ-ֆրանսիական երկարատեւ բարեկամության մենք ցույց կտանք, որ հայ երիտասարդները եւս կարող են ներգրավված լինել երկու երկրների բարեկամության մեջ»,- «Արմենպրես»-ին ասաց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը:

Համերգին կմասնակցեն նաեւ DJ Vakcina, Hayk SOLAR & Arni ROCK-ը: Համերգային ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և«Modd Events» հայ-ֆրանսիական ընկերությունը: Այն կշարունակվի մինչեւ ժամը 23:00-ը:

Հայերեն English

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս