Ֆուտբոլ

Ազգային հավաքականի ֆուտբոլիստները չպետք է մտածեն միայն փողի մասին. Ֆրանսու Օլանդ

1 րոպեի ընթերցում

Ազգային հավաքականի ֆուտբոլիստները չպետք է մտածեն միայն փողի մասին. Ֆրանսու Օլանդ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բաստիլի գրավման օրվա առթիվ լրատվամիջոցներին տված հարցազրույցում ամփոփել է նաև Եվրո-2012-ի արդյունքները՝ անդրադառնալով իր երկրի ազգային ընտրանու խաղերին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով championat.com-ը, Օլանդը հայտարարել է, որ ազգային թիմ եկող ֆուտբոլիստները պետք է մեկ միասնություն լինեն: «Նրանք պետք է հարգանք դրսևորեն իրենց թիմակիցների, երկրպագուների, մրցակցի և հավաքականի մարզաշապիկի նկատմամբ: Հավաքականի ֆուտբոլիստները չպետք է մտածեն միայն փողի մասին: Տեսեք Իսպանիայի հավաքականին. նրանք իրենց ակումբներում ֆրանսիացիներից ավելի շատ գումար են ստանում, սակայն հիանալի կոլկետիվ են»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Եվրո-2012-ում Ֆրանսիայի հավաքականը դուրս է մնացել պայքարից 1/4 եզրափակիչ փուլից: Ինչպես 2010 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, այս անգամ ևս թիմում տիրող մթնոլորտը բավականին լարված էր: Մասնավորապես, միմյանց հետո լարված հարաբերություններ ունեին թիմի առաջատարներ՝ Ֆրանկ Ռիբերին և Սամիր Նասրին: Այս ամենի պատճառով էլ Ֆրանսիայի ընտրանին չկարողացավ հանդես գալ բարձր մակարդակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում