Հենրիխ Մխիթարյանը «Շախտյոր»-ում տիրող մթնոլորտը գերազանց է համարում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ ուկրաինական «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ուկրաինական hotsport.ua կայքին: «Արմենպրես»-ը ներկայացնում է մեր ֆուտբոլիստի հարցազրույցն ամբողջությամբ:

- Հենրիխ, ի՞նչ եք կարծում, որքա՞ն կարևոր է առաջնության առաջին տուրը: Այն կարո՞ղ էվճռական դեր խաղալ:

- Չեմ կարծում, որ առաջին խաղը կարող է վճռել առաջնության ելքը: «Շախտյոր»-ը հաղթանակից բացի խաղի ելքի այլ տարբերակ չի դիտարկում: Մեզ ուրիշ ոչինչ չի հետաքրքրում: Որքան շատ միավոր վաստակես մրցաշրջանի մեկնարկում` այնքան ավելի հեշտ կլինի հետագայում:

-Ինչպիսի՞նն է թիմի ֆիզիկական վիճակը մրցաշրջանի մեկնարկից առաջ:

- Գլխավոր մարզիչը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ֆուտբոլիստները որքան հնարավոր է արագ վերադառնան խաղային մարզավիճակի: Դեռ մի ամբողջ մրցաշրջան կա է, այդ պատճառով պետք է առավելագույնս արագ մտնել լավ մարզավիճակի մեջ, հակառակ դեպքում դժվար կլինի բարձր նշաձողը պահել առաջնության վերջին հանդիպումներում:

- Ինչպե՞ս թիմն ընդունեց «Շախտյոր»-ի նորեկին` Մարկո Դևիչին:

- Լավ: Կարծում եմ` ինքը կպատմի: Թիմում գերազանց մթնոլորտ է, բոլորը լավ տրամադրություն ունեն:

- Գնահատե՞լ եք արդեն նրա խաղային որակները:

- Դևիչը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Նման պրոֆեսիոնալի ու վարպետի հետ միշտ էլ հաճելի է խաղալ:

- Տեսական մարզումների ժամանակ ուսումնասիրե՞լ եք «Արսենալ»-ի խաղաոճը:

- Ո՛չ, մենք դիտել ենք միայն սուպերգավաթային խաղը «Մետալուրգի» դեմ:

- Եվ ի՞նչ կարծիքի է Լուչեսկուն:

- Լուչեսկուն խոսել է ամեն ինչի մասին: Ֆուտբոլում մանրուքներ չկան, այդ պատճառով նույնիսկ ամենափոքր խնդրական պահերը մենք քննարկում ենք:

- Կիևի «Արսենալ»-ն այս մրցաշրջանում խաղալու է Եվրոպա լիգայում: Ձեր կարծիքով, նրանք կարո՞ղ են առաջնությունը զոհաբերելԵվրագավաթների համար կամ հակառակը:

- «Արսենալ»-ի մարզիչներն ու խաղացողները իրենք պետք է դա վճռեն: Չեմ կարծում, որ որեւէ զոհաբերության կարիք կա: Իրենք կփորձեն ամեն ինչ անել, որպեսզի հաջող հանդես անցկացնեն եւ Եվրոպայի լիգայի, եւ Պրեմիեր լիգայի խաղերը: «Արսենալ»-ին հաջողություն ենք մաղթում: Բայց Ուկրաինայի առաջնությունում նման խաղերը շատ լուրջ կլինեն:

Հայերեն Русский

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը