Շոու բիզնես

Սիլվեստր Ստալոնեի որդուն մահացած են գտել

1 րոպեի ընթերցում

Սիլվեստր Ստալոնեի որդուն մահացած են գտել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաճանաչ հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեի որդուն` Սթեյջ Ստալոնեին, գտել են մահացած Հոլիվուդում հուլիսի 14-ի գիշերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելովReuters-ը, ոստիկանությունը բռնության հետքեր չի հայտաբերել մահացածի վրա:«Դա ողբերգություն է, նա երիտասարդ էր, տաղանդավոր, հեռանկարային կինեմատոգրաֆիստ, հիանալի անձնավորություն»,- հայտնել է Ստալոնեի որդու իրավաբան Ջորջ Բրաունշտեյնը: Հայտնի մարդկանց մասին TMZ.com բլոգը գրել է, որ Սթեյջը մահացել է դեղամիջոցների գերդոզավորումից, սակայն դեռ պարզ չէ` գերդոզավորումը պատահականության արդյունք էր, թե նպատակաուղղված քայլ:

Սթեյջը 36 տարեկան էր, նա հաջողված դերասան էր, ռեժիսոր եւ կինոպրոդյուսեր: «Աստղային մարտերի» աստղի տղան առաջին անգամ հայտվել է մեծ էկրանին «Ռոկկի 5» ֆիլմում, որտեղ նա խաղացել է գլխավոր հերոս Ռոկկի Բալբոայի որդու դերը:Սիլվեստր Ստալոնեն համաշխարհային ճանաչում է ստեցել «Ռոկկի» ֆիլմի շնորհիվ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում