Մխիթարյանը մեծ հեռանկարներ ունի «Շախտյոր»-ում. Միչա Լուչեսկու
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն գտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դոնեցկյան ակումբում ունի մեծ հեռանկարներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Շախտյոր»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Լուչեսկուն անդրադարձել է թիմի համալրման խնդիրներին: «Մենք հաղթել ենք առաջնությունը, գավաթը և սուպերգավաթը: Երիտասարդ թիմ ունենք, դրա համար ես ավելի շատ եմ հավատում նրանց, ովքեր մնացել են այստեղ: Բոլորը խոսում են, որ մենք դեռևս նոր ձեռքբերումներ կունենանք: Ես միշտ մտածել եմ տեղում ֆուտբոլիստներ պատրաստելու մասին: Այնպես որ, թիմը համալրելու հարցում մենք խնդիրներ չունենք:Նոր ֆուտբոլիստնեի համար, ովքեր գալիս են մեզ մոտ, միևնույն է, հարմարվելու ժամանակ էանհրաժեշտ, որպեսզի հասկանա մեր խաղը: Դրա համար էլ կարիք չկա փոխել ֆուտբոլիստներին, որոնց մոտ «Շախտյոր»-ում դեռ մեծ հեռանկարներ կան: Օրինակ՝ Մխիթարյանին, Տեյշեյրային, Ադրիանոյին, Վիլիանին, Ֆերնանդինյոյին...»-,- ասել է Լուչեսկուն:
Թիմի գլխավոր մարզիչը վստահություն է հայտնել, որ իր գլխավորած թիմն այս մրցաշրջանում ավելի հաջող հանդես կգա, քան` նախորդում:
Ուկրաինայի նոր առաջնութան առաջին տուրում «Շախտյոր»-ը հուլիսի 15-ին կհանդիպի կիևի «Արսենալ»-ին: