«Շերիֆ»-ի հայազգի ֆուտբոլիստն իր թիմի և «Ուլիս»-ի հնարավորությունները հավասար է գնահատում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիրասպոլի «Շերիֆ» ֆուտբոլային ակումբի հայազգի կիսապաշտպան Արտյոմ Խաչատուրովը, Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլում Երևանի «Ուլիս»-ի հետ դիմակայությունում, իր թիմի հնարավորությունները գնահատում է հավասար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ տիրասպոլյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայազգի ֆուտբոլիստը նշել է. «Չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ թիմում տիրող մթնոլորտն աշխատանքային է, բոլորը հասկանում են, որ մեզ շատ դժվար հանդիպում է սպասվում: «Ուլիս»-ը դարձել է Հայաստանի չեմպիոն, ինչը խոսում է այն մասին, որ թիմը լավն է: Մեզ սպասվում է երկու ոչ սովորական խաղ, հատկապես առաջինը, որը տեղի է ունենալու Երևանում: Հնարավորությունները գնահատում եմ 50:50, սակայն ես հավատում եմ, որ մենք կանցնենք հաջորդ փուլ»,- ասել է ֆուտբոլիստը:
Թիմերի առաջին հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 17-ին, իսկ երկրորդը մեկ շաբաթ անց՝ Տիրասպոլում: