Հայ կինոն 100 տարեկան է. նոր բացահայտումներ առաջին հայկական ֆիլմի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոն 100 տարեկան է. ազգային կինեմատոգրաֆիայի սկիզբը պետք է համարել 1912 թվականը, ոչ թե 1925-ը, երբ ստեղծվեց «Նամուս» ֆիլմը: Այդ մասին առաջին անգամ գտել եւ ապացույցները ներկայացնում է կինոգետ, արվեստաբան Արծվի Բախչինյանն իր «Հայ կինո 100» խորագրով գրքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում, Փարաջանովի տուն-թանգարանում հուլիսի 12-ին: Գիրքը հրատարակվել է Հայկական ազգային կինոակադեմիայի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ, աշխատանքներին մասնակցել է նաեւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը: Ինչպես նշեց գրքի հեղինակը, հայ կինոգիտությունն ավանդաբար հայ կինոյի ի հայտ գալը կապել է խորհրդային իշխանության հետ:

«Թվում էր, թե արվեստի այս ճյուղի մասին ամեն ինչ ասված էր, սակայն շատ բան տակավին հայտնաբերված չի եղել: Հայ կինոյի նախապատմությամբ զբաղվող առաջին հեղինակները մասնավորապես նշել են, որ մինչեւ 1923 թվականն առանձին անհատներ ֆիլմեր նկարահանելու փորձեր են կատարել, սակայն դրանք հաջողություն չեն ունեցել»,- ասաց նա: Գրքում կրկնվել են նախորդների վկայությունները, քանի որ մինչ այդ չեն կատարվել նոր ուսումնասիրություններ: «Մինչդեռ բանասիրական որոնումներս ցույց տվեցին, որ կինոգիտությանը հայտնի անհաջող փորձերից բացի, հայ իրականության մեջ եղել են առանձին կինոնկարի ստեղծման իրողություններ, որոնք հանիրավի անհայտ են մնացել մեր կինոգիտությանը եւ առհասարակ հայ մշակույթի պատմությանը»,- ասաց գրքի հեղինակը:

Արծվի Բախչինյանը 1910-ական թվականների հայ մամուլում կատարած որոնումների ընթացքում մեկ անգամ չէ, որ հանդիպել է «հայկական ֆիլմ» արտահայտությանը: «Արդյունքում պարզվել է, որ 1910-ականներին աշխարհի տարբեր երկրներում հայ անհատների կողմից իրենց ուժերով նկարահանել են հայկական թեմաներով առնվազն հինգ կինոնկարներ, որոնցից առաջինը` 1912 թվականին: Թեեւ այս, ինչպես նաեւ մյուս կինոֆիլմերը չեն պահպանվել, սակայն նրանց գոյության փաստն անհերքելի է, ինչն էլ մեզ հնարավորություն է տալիս ասելու, որ բացի հայ գրատպության 500-ամյակից, պետք է տոնել նաեւ հայ կինոյի 100 ամյակը»,- ասաց կինոգետը:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց եւս մեկ գիրք կինոյով հետաքրքրվողների համար` «Հայ կինո, անկախության տարիներ» խորագրով, որը տպագրվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կողմից: Գիրքը հեղինակային խումբ է պատրաստել (Դավիթ Մուրադյան, Սուրեն Հասմիկյան, այլք): Այս գիրքը ներկայացնում է Հայաստանի անկախացումից ի վեր` երկու տասնամյակների ընթացքում ստեղծված հայկական կինոյի դիմապատկերը` ընդգրկելով խաղարկային, վավերագրական ու անիմացիոն ֆիլմերի մասին տեղեկություններ, ինչպես նաեւ հայ կինոյի նորագույն շրջանի վերաբերյալ հոդվածներ:

Հայերեն English

Կարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ

Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում

ԱԺ նախագահը խորհրդարանում ծեծկռտուքի պատասխանատու է համարում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին

Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Գեղարքունիքի մարզային գրադարանում կայացավ հանդիպում բանաստեղծ Սաշ Հայկազունու հետ

ԻՀՊԿ-ն հայտնել է անվնաս վիճակում ամերիկյան MQM-170 հետախուզական ԱԹՍ որսալու մասին

ՀՀ ՇՄ նախարարը Ֆինլանդիայի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանության ոլորտում համագործակցությունը

Սևանում թափոնները նոր կյանք են ստանում՝ վերածվելով ձեռագործ գեղեցիկ իրերի

Երևանում փլուզման հետևանքով հողազանգվածի տակ մնացած քաղաքացիներից մեկը մահացել է

Մոսկվան օգտակար է համարում ամերիկյան միջնորդությունը Կիևի հետ հակամարտության կարգավորման գործում