Ֆուտբոլ

Ալեն Պողոսյանը հեռացել է Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզչական կազմից

1 րոպեի ընթերցում

Ալեն Պողոսյանը հեռացել է Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզչական կազմից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում Աշխարհի 1998 թվականի չեմպիոն հայազգի Ալեն Պողոսյանը, ով Լորան Բլանի գլխավորությամբ ընդգրկված էր ֆրանսիական թիմի մարզչական կազմում, պաշտոնապես հայտարարել է, որ հրաժարվում է շարունակել է իր գործունեությունն ազգային թիմում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France Football-ը, մասնագետը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե կհեռանա հավաքականից, եթե Լորան Բլանը հեռանա Ֆրանսիայի ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնից: Պողոսյանն ազգային հավաքականում ավելի վաղ աշխատել է նաև Ռայմոն Դոմենեկի մարզչական կազմում:

Պողոսյանի հետ մարզչական կազմը լքել են նաև ֆիզպատրաստվածության մարզիչ ֆիլիպ Լամբերը և թիմի գլխավոր բժիշկ Ֆաբրիս Բրիանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում