Կարծիքներ

Հայանպաստ օրինագծի նկատմամբ Ֆրանսիան առանձնահատուկ վերաբերմունք ունի. Անրի Ռենո

2 րոպեի ընթերցում

Հայանպաստ օրինագծի նկատմամբ Ֆրանսիան առանձնահատուկ վերաբերմունք ունի. Անրի Ռենո

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նկատմամբ Ֆրանսիայի Հանրապետությունն ունի առանձնահատուկ վերաբերմունք: Հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

«Ելիսեյան պալատը խորհում է, թե ինչպես այդ օրինագիծը վերադարձնի Ֆրանսիայի խորհրդարան: Սա զուտ ֆրանսիական տեսանկյունից որդեգրված մոտեցում է` առանց որեւէ այլ երկրի միջամտության: Այդ հարցի նրբությունը պայմանավորված է Ֆրանսիայում հայկական ծագում ունեցող համայնքով , որը չափից ավելի ներգրաված է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու հարցում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ռենոն: Դեսպանի խոսքով` հայ համայնքի միջոցով այս հարցը վերաբերում է նաեւ Ֆրանսիային:

«Նախագահի մակարդակով Օլանդը հայտարարել է, որ ծավալելու է այնպիսի գործունեություն, որ նման օրինագիծ դրվի շրջանառության մեջ: Նախընտրական շրջանում ապագա նախագահն ասել էր, որ այդ հարցում չի սպասելու մինչեւ նախագահական մանդատի ավարտը»,-փոխանցեց ֆրանսիացի դիվանագետը:

Ֆրանսիայինախագահ Ֆրանսուա Օլանդը նախորդշաբաթվա վերջում ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Սենատում կդրվի քվեարկության: Այս հայտարարությունը նախագահ Օլանդն արեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ հեռախոսազրույցում: Առաջիկայում սպասվում է նաեւ նախագահ Օլանդի եւ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում