Կարծիքներ

Ալեքսանդր Իսկանդարյանը բնապահպանական շարժումներում քաղաքական ենթատեքստ է տեսնում

1 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Իսկանդարյանը բնապահպանական շարժումներում քաղաքական ենթատեքստ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձախակողմյան գաղափարախոսության ակտիվություն էնկատվումՀայաստանում, որն առաջացել է սոցցանցերում ծավալվող քաղաքական քննարկումների արդյունքում: Հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը`անդրադառնալով Հայաստանի քաղաքական կյանքին եւ ցանցային ակտիվությանը:«Ձախ գաղափարախոսությունը ենթադրում է պայքար սոցիալական արդարության, հարստության վերաբաշխման համար, որը փորձում են արտահայտել սոցիալական ցանցերում: Սոցցանցերում գործող մարդիկ ունեն հետաքրքրությունների նույն շրջանակը, նրանք միջին խավի ներկայացուցիչներ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նկատեց քաղաքագետը: Նրա խոսքով` այդ ակտիվիստները հետաքրքրվում են բնապահպանական խնդիրներով, նրանց շարժումներն ունեն քաղաքական ենթատեքստ:

«Եթե ցույցերի ժամանակ լինեն ոչ թե 200-300 մարդ, այլ 40-50 հազար, և ներգրավված լինեն բանվորները, խանութի վաճառողները, ապա այդ ժամանակ քաղաքական ակտիվությունը կարող է վերածվել քաղաքական շարժման: Ցանցային ակտիվիստների համար պետք է առիթ, եւ նրանք գործում են առիթից առիթ»,-նշեց Իսկանդարյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում