Մարադոնան հեռացվել է «Ալ-Վասլ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնան հեռացվել է արաբական «Ալ-Վասլ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով eurosport.ru-ն, ակումբի ղեկավարությունն այս մտքին են եկել նրանից հետո, երբ Արաբական Միացիալ Էմիրությունների առաջնության ավարտից հետո թիմը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:
Խոսակցություններ կան նաեւ, որ Մարադոնան համաձայնության չի եկել ակումբի ղեկավարության հետ հաջորդ մրցաշրջանում թիմի կազմի փոփոխության վերաբերյալ, որն էլ հեռանալու պատճառ է դարձել:Մարադոնան «Ալ Վասլ»-ն գլխավորում էր 2010 թվականից, երբ հեռացավ Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:
Կարդացեք հոդվածը` Русский