Սիրիահայերը ներգրավված են բազմաթիվ համահայկական ծրագրերում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը շարունակում է աշխատանքները Սիրիայի հայ համայնքի, այնտեղ գործող կառույցների հետ: Նախարարությունից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որ սիրիահայերը մասնակցում են նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց, «Արի տուն» ծրագրերին: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում «Անդրանիկ» պարային համույթը եղել է Աշնակում, Ղարաբաղում, հանդես եկել միջոցառման փակման արարողության ժամանակ: «Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» Հայաստան ճանաչողական այցելությունների» ծրագրի մասնակից սիրիահայերը ապրում են հայաստանցիների ընտանիքներում և մասնակցում բոլոր միջոցառումներին:

Նախարարություն են այցելում նաև սիրիահայեր տարբեր հարցերով, առաջարկություններով: Նախարարությունը համագործակցում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ, որոնք օրենքով սահմանված կարգով մատուցում են ծառայություններ: Նախարարությունը զբաղվում է սիրիահայերի լեզվի ուսուցման հիմնահարցերով:

Շուրջ 16 ամիս շարունակվող բախումների հետեւանքով Սիրիայում զոհվել է ավելի քան տասը հազար մարդ: Զինված ապստամբների գործողությունների արդյունքում հայկական համայնքը եւս կորուստներ է ունեցել. զոհվել են 6 հայազգիներ, որոնցից չորսը` Սիրիայի բանակի զինվորներ:«Սիրիան այժմ իրական պատերազմական դրության մեջ է, եւ իրավիճակը երկրումշարունակում է լարված մնալ». առաջին անգամ երկրի իրադրությանը նման գնահատական տվեց նախագահ Բաշար Ասադը հունիսի 26-ին:

Հայերեն English

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները