Հենրիկ Մխիթարյան. «Մենք հաջող ենք սկսել խաղաշրջանը»
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանն Ուկրաինայի սուրպերգավաթը նվաճելուց հետո հարցազրույց է տվել «Շախտյոր»-ի պաշտոնական կայքին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ.
-Հենրիկ շնորհավորում ենք հաղթանակի առթիվ, ինչպիսին են տպավորությունները:
-Շնորհակալ եմ: Մենք հաջող ենք սկսել խաղաշրջանը, սակայն ամեն ինչ արդեն հետեւում է: Մենք պետք է կենտրոնանք հաջորդ մրցելույթների վրա: Մեր հաջորդ խաղը լինելու է Կիեւը ներկայացնող «Արսենալ»-ի հետ, եւ դժվար հանդիպում է սպասվում: Այդ իսկ պատճառով մենք պետք է ինչքան հնարավոր է շուտ մոռանանք այս հաղթանակը եւ պատրաստվենք հաջորդին:
-Սա քո առաջին սուպերգավաթն է, ինչ կասես այս մասին:
-Ես շատ ուրախ եմ, չէ որ սա եւս մեկ նվաճում է ակումբի համար: Ամեն դեպքում պետք է շարունակենք հաղթարշավը եւ ավելի շատ գավաթներ նվաճենք, որ կարողանանք հետո հանգիստ խղճով հիշել այդ մասին:
-Ինչ ես կարծում ինչ հաջողությունները կարող է գրանցել «Մետալուրգ»-ը Եվրոպայի լիգայում:
-Կարծում եմ «Մետալուրգ»-ն ունի բոլոր հնարավորությունները լավագույն արդյունքների հասնելու համար: Տա Աստված, որ «Մետալուրգ»-ը մեծ հաջողությունների հասնի: