ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒLԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դորիանս» ռոք խումբի եւ աշխարհահռչակ երաժիշտ Դերեք Շերինյանի (Dream Theatre, X-Planet) համատեղ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սա խմբի երկրպագուների եւ հանդիսատեսի համար պատրաստած միակ անակնկալը չէ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում խմբի պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը նշեց, որ բացի Շիրինյանից` հայկական ռոքի պատմության մեջ առաջին անգամկայանալիք հանդիպմանը կմասնակցի նաեւ հանրահայտ Deep purple խմբի վոկալիստ եւ բաս կիթառ Գլեն Հյուզը:
«Երաժշտական տեսանկյունից կայանալիք համերգը, աշխարհահռչակ երաժիշտների հետ համագործակցությունը մեզ համարառաջին հերթին մեծ փորձ է»,- ասաց խմբի մենակատար Գոռ Սուջյանը: Նրա խոսքով` համերգի փորձերը կմեկնարկեն օգոստոսին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Շիրինյանը նշել էր, որ ուրախ է խմբի հետ աշխատելու համար, որի անդամների հետ վերջերս է ծանոթացել եւ հպարտ է այդ աշխատանքի համար:
Համերգի ընթացքում հնչելու են խմբի Fly ձայնասկավառակի, ինչպես նաեւ նոր ինստրումենտալ երգեր: Վերջում երաժիշտները կներկայացնեն մի քանի երգ Deep Purple-ի երգացանկից: Համերգի տոմսերի վաճառքի մեկնարկը կտրվի առաջիկա օրերին: