Ֆուտբոլ

Ֆուտբոլային Եվրոպան միավորելու Պլատինիի առաջարկը ողջունել է ՈւԵՖԱ-ի անդամ երկրների մեծ մասը

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլային Եվրոպան միավորելու Պլատինիի առաջարկը ողջունել է ՈւԵՖԱ-ի անդամ երկրների մեծ մասը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը մայրցամաքի 12-13 քաղաքներում անցկացնելու գաղափարն ստացել է ՈւԵՖԱ-ի անդամ 53 երկրների ազգային ֆեդերացիներից մեծ մասի աջակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով championat.com-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչինավան:Միշել Պլատինիի առաջարկը սատարել է ՈւԵՖԱ-ի անդամ երկրների 60 տոկոսը: Պլատինիի առաջարկով նախատեսվում է ողջ մայրցամաքն առաջնության օրերին բաժանել երեք աշխարհագրական տարածքների, որոնցից յուրաքանչյուրը կանցկացնի խմբային փուլի հանդիպումներ` երկու ենթախմբերում:

«Երբ Պլատինին այս նախաձեռնությամբ հանդես եկավ Կիևում, նշեց. «Անհրաժեշտ է մեկ անգամ փորձել, սակայն այժմ էլ հասկանալի է, որ եվրոպական ֆուտբոլում այս հեղափոխությունը հնարավոր չէ չանել»: Տեղի կունենա ֆուտբոլային Եվրոպայի միավորում: ՈւԵՖԱ-ում ամեն ինչ պետք է հավասար լինի: Գերմանիան չի կարող բարձր լինել ինձնից, որովհետև ես փոքր եմ: Ֆուտբոլը և քաղաքականությունն անհամատեղելի են»,- ասել է Սիչինավան: Վերջինս ընդգծել է նաև, որ նրանք, ովքեր այլ կերպ են մտածում, պետք է հեռանան ֆուտբոլից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում