Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում նկատելի է էական ակտիվություն. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում արձանագրվել է էական ակտիվություն եւ նույնիսկ առաջընթաց` մի քանի հիմնական ուղղություններով: Հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Կարեն Բեքարյանը: Եվրաինտեգրման գործընթացի եւ երկկողմ հարաբերությունների համատեքստում քաղաքագետը նախուշադրության արժանի համարեց Ավստրիայի նախագահի այցը: «Մենք տեսանք զարգացումներ ԵԱՀԿ, Եվրամիության, Եվրոպայի Ժողովրդական կուսակցության, Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գործընթացների կտրվածքով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Բեքարյանը: Խոսելով եվրոպական զարգացումների մասին քաղաքագետը խորհուրդ է տալիս չմոռանալ երկկողմ հարաբերությունները: «Ամենաբարձր մակարդակով փոխադարձ այցերի բավականին մեծ ակտիվություն է նկատվում: Կարող ենք արձանագրել, որ ԵՄ-ն շարժվում է «ավելին ավելիի դիմաց» ձեւաչափով»,-նկատեց քաղաքագետը: Նա վերհիշեց Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Վարշավայի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, որտեղ Սարգսյանը հնչեցրել է այն միտքը, որ Հայաստանն ակնկալում է ոչ թե համահարթեցված մոտեցում, այլ այնպիսի վերաբերմունք, որի ջանքերը կբերեն արդյունքի: «Սա մեզ համար ունի կարեւոր նշանակություն, քանի որ եղել են կառույցներ, որոնք փորձել են հնարավորինս համահարթեցնել ինտեգրման գործընթացը եւ երկրներին դիտարկել ընդհանուր կապի մեջ` հաշվի չառնելով առաջընթացի իրական չափերը: Մենք դուրս ենք գալիս այդ վիճակից: Կարող ենք փաստել, որ Արեւելյան գործընկերության մեջ կան երկրներ, որոնք իրենց տեմպերով էապես զիջում են Հայաստանին»-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով հուլիսի 5-ից մեկնարկող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին` Բեքարյանը շեշտեց, որ քննարկվող հարցերի շարքում ԼՂ-ի վերաբերյալ զեկույց կլսվի: Դրա նախնական տարբերակում կան մի շարք կետեր, որոնք վերաբերում են շփման գծից դիպուկահարների հեռացմանը, ռազմատենչ հռետորաբանության անթույլատրելիությանը:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին